Հասարակական

Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվի

1 րոպեի ընթերցում

Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, Երևանի հասարակական տրանսպորտով ուղևորությունները կանանց համար կլինեն անվճար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տարի առաջին անգամ հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից և աղջիկներից ուղեվարձի գումար չի գանձվելու»,- հայտարարեց Ավինյանը։

Ավինյանը հայտնեց, որ մարտի 8-ին և հաջորդող միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակյի նախաձեռնություններով հանդես կգա։ «Քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող կառույցներում աշխատող շուրջ 15 հազար կին գործընկերներին կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։ Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար»,- մանրամասնեց Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում