Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հոմս-Համա մայրուղում ավտոբուսի շրջվելու հետևանքով վեց մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել,
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր են ժամանել Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներ և ճանապարհային ոստիկանության պարեկները, ովքեր տուժածներին տեղափոխել են Համայի ազգային հիվանդանոց: Վթարի պատճառները պարզվում են։