Քաղաքականություն

ՌԴ-ն սպասում է Հայաստանի դիրքորոշման հստակեցմանը համատեղ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն սպասում է Հայաստանի դիրքորոշման հստակեցմանը համատեղ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հույս ունի Հայաստանից պատասխան ստանալ համատեղ ինտեգրացիոն կառույցներում իր պարտավորությունների կատարման և մասնակցության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչել TASS գործակալությունը, Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները իրենց համար հստակեցնեն, թե ինչպես են ցանկանում փոխադարձության սկզբունքով կատարել այն պայմանավորվածությունները, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, ներառյալ ՀԱՊԿ-ն»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում