Մշակույթ

Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» կտավն առաջին անգամ կցուցադրվի Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում գործող «Հայուհի» թանգարանային ցուցադրության բացառիկ ցուցանմուշները մարտի 6-ից ապրիլի 28-ը կներկայացվեն Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսական արվեստի թանգարանի մամուլի ծառայությունից:

«Օտար ճանապարհորդները հնուց մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն ներկայացնում է 16-20-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, լուսանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երկար տարիներ Հայկ Դեմոյանը տարբեր աղբյուրներից ձեռք է բերել հայուhիների պատկերագրությանը վերաբերող տարատեսակ բնօրինակ նմուշներ: Դրանց թվում առանձնանում են Մայր Հայաստանի կերպարին վերաբերող ցուցանմուշները, որոնք ներկայացված են հայ արծաթագործ վարպետների պատրաստած իրերի տեսքով:

Ցուցադրության կենտրոնական ցուցանմուշը Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» (Փարիզ, 1920-ական թվականներ) կտավն է, որն առաջին անգամ է ցուցադրվելու Երևանում:

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» պատկերագիրքը:

Հայերեն

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

Նախագահ Խաչատուրյանն ու Իռլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Միլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցին

ՀՀ նախագահը և Ուրուգվայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը

Արա Շիրինյանը և Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Վարչապետը ներկա է գտնվել  «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը