Երևան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

1 րոպեի ընթերցում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով; 

Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ 

Դեպքից օրեր անց Տիգրան Տեր-Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում