Երևան

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում

1 րոպեի ընթերցում

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում

Տասնութ տարի առաջ կնքված համաձայնագրի շնորհիվ Երևանը և Նիցան հռչակվեցին քույր քաղաքներ: Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ շոշափելի գործակցության բացակայությունից հետո, 2023-ին Նիցայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նշանավորվեց Երևանի քաղաքապետարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակում Երևանի բուժհաստատություններից բժիշկները վերապատրաստման ծրագրով մեկնել են Նիցա: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ծրագիրը շարունակական է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում