Անկարան հայտնել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպում դեռ նախատեսված չէ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի անձնական հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

«Նման հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ, սակայն աշխատանքներ են տարվում այն ​​կազմակերպելու ուղղությամբ», - ասել է Քըլըչը՝ պատասխանելով Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցին։

Սիրիական խնդրի կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի և Թուրքիայի ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ՝ ավարտին հասցնելով կարգավորման ճանապարհային քարտեզին վերաբերող աշխատանքը, ինչը կվերականգնի դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների միջև։

Սակայն Ասադը բացառեց Էրդողանի հետ անձնական հանդիպման հնարավորությունն այն պայմաններում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակում Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները կնշանակեն Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի օկուպացիայի ճանաչում։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները վատթարացան 2011 թվականին Սիրիայում հակամարտության բռնկումից հետո, միևնույն ժամանակ սիրիացի փախստականների հոծ խմբերն անցան Թուրքիա։ Երկու երկրների միջև դիվանագիտական ​​կապերը խզվեցին։

Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Էրդողանը լրագրողներին ասել էր, որ իր ռուս գործընկեր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի ղեկավարի մասնակցությամբ։ Այդ գագաթնաժողովին, նրա խոսքով, պետք է նախորդեն բանակցությունները հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Նման հանդիպումներ եղել են ավելի վաղ, որոնց ընթացքում քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի պատրաստման հարցերը։

Հայերեն

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում, որոշում չի կայացվել․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան