Միջազգային

Ֆինլանդիայի նախագահը խոսել է երկրի համար միջուկային զսպման ուժերի նշանակության մասին

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի նախագահը խոսել է երկրի համար միջուկային զսպման ուժերի նշանակության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի համար կարևոր է միջուկային զսպման ուժեր ունենալը, գործնականում դա ապահովվում է ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի տեղակայմամբ։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը։

«Կարծում եմ՝ կարևոր է, որ մենք միջուկային զսպման մեխանիզմ ունենանք»,- ասել է նա իր երդմնակալությունից հետո կայացած առաջին ասուլիսում: Ստուբը նաև հավելել է, որ գործնականում ՆԱՏՕ-ի միջուկային զսպումն ապահովվում է ԱՄՆ-ի միջուկային զենքով։

Նա նշել է, որ օրենսդրական փոփոխությունները կառավարության և խորհրդարանի լիազորությունների շրջանակում են։ Այս պահին Ֆինլանդիայի օրենսդրությունն արգելում է երկրի տարածք ներկրել միջուկային լիցքեր, կամ տեղում դրանք արտադրել ու պահպանել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում