ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը, որն Իսրայելին դատապարտում էր Գազայում հարձակման և մարդկային զոհերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրներին չի հաջողվել աջակցություն ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության համար, որում Իսրայելի զինվորականները մեղադրվում են Գազա քաղաքում սննդամթերքի և այլ մարդասիրական օգնության սպասող մարդկանց վրա կրակելու և 100-ից ավելի զոհի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը Անվտանգության խորհրդի արտակարգ փակ նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ խորհրդի 15 անդամներից 14-ը պաշտպանել են Ալժիրի կողմից ներկայացված հայտարարությունը։ Դեմ է արտահայտվել միայն ԱՄՆ-ն։

Իր հերթին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը Վաշինգտոնի քայլը բացատրել է այսպես. «Մենք չունենք բոլոր փաստերը, ահա թե որն է խնդիրը»:

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազա քաղաքի հարավ-արևմուտքում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող մարդկանց խմբի վրա հարձակվել են իսրայելական ուժերը, զոհվել է 112 մարդ, վիրավորվել՝ 760 մարդ։

Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական զորքերը, որոնք հսկում էին տարածքը, նախազգուշական կրակոցներ են արձակել ամբոխի ուղղությամբ, քանի որ իրենց վտանգված են զգացել:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ