Միջազգային

Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին

1 րոպեի ընթերցում

Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 29-ին՝ 84 տարեկանում, մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Ես մեծ վշտով տեղեկացա հարգարժան Բրայան Մալրունիի` Կանադայի նախկին վարչապետի մահվան մասին։ Պարոն Մալրունին սիրում էր Կանադան․․․․ Նա երբեք չի դադարել աշխատել կանադացիների համար, և միշտ փորձել է այս երկիրը դարձնել շատ ավելի լավ վայր՝ տուն անվանելու համար», - ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Թրյուդոն նշել է, որ Մալրունին եղել է «կանադական արժեքների մարմնացումը», մարդ, որին հարգում էին ինչպես Կանադայում, այնպես էլ արտասահմանում։ Քաղաքական գործչի մահվան պատճառը չի հաղորդվում։

Մալրունին եղել է Կանադայի 18-րդ վարչապետը, նա Կանադայի կառավարությունը գլխավորել է 1984 թվականի սեպտեմբերից մինչև 1993 թվականի հունիսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում