Միջազգային

ԱՀԿ-ում հայտնել են, որ Գազայում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ում հայտնել են, որ Գազայում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 30 հազարը, ևս ավելի քան 70 հազար մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Գազայում մահերի թիվը գերազանցել է 30 հազարը, որոնց զգալի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Ավելի քան 70 հազար պաղեստինցի վիրավորվել է։ Այս սարսափելի բռնությունը և տառապանքները պետք է դադարեն», - գրել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է հրադադար։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել պաղեստինյան անկլավում՝ նպատակ դնելով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում