Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող. Գեղամ Գևորգյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը:

«Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ Առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10 տոկոսով»,-նշեց Գևորգյանը։

Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հայերեն