Միջազգային

Թրամփն իր կալվածքում հաջորդ շաբաթ կհյուրընկալի Հունգարիայի վարչապետ Օրբանին

1 րոպեի ընթերցում

Թրամփն իր կալվածքում հաջորդ շաբաթ կհյուրընկալի Հունգարիայի վարչապետ Օրբանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում կհյուրընկալի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Սպասվում է, որ հանդիպումը կկայանա մարտի 8-ին։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նման քայլը կարող է մեծացնել ԱՄՆ դաշնակիցների մտահոգությունները՝ կապված ԱՄՆ նախկին առաջնորդի՝ իշխանության վերադառնալու հեռանկարի հետ։

Փետրվարի 24-ին Թրամփը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ Վաշինգտոնում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում նրա ելույթից առաջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում