Միջազգային

ԱՄՆ կոնգրեսի առաջնորդները համաձայնության են հասել` շաթդաունից խուսափելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսի առաջնորդները համաձայնության են հասել` շաթդաունից խուսափելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարները երկկուսակցական համաձայնության են հասել՝ խուսափելու կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից (շաթդաուն), որն այլապես տեղի կունենար մարտի 1-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Ներկայացուցիչների պալատը փետրվարի 29-ին կքվեարկի ժամանակավոր ֆինանսավորման օրինագծի օգտին, այնուհետև քվեարկություն կկայանա Սենատում։

Եթե օրինագիծը հաստատվի, ապա մարտի 1-ին հնարավոր կլինի խուսափել մասնակի շաթդաունից մինչև նոր սահմանված վերջնաժամկետները մարտի 8-ին և մարտի 22-ին։ Սա օրենսդիրներին ժամանակ կտա ուսումնասիրելու և քննարկելու ամբողջ տարվա ֆինանսավորման վերաբերյալ օրինագծերը։

Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդներն այժմ կաշխատեն ձեռք բերված պայմանավորվածությունը մյուս կոնգրեսականների հետ քննարկելու և նրանց աջակցությունը ստանալու ուղղությամբ։

Այս պայմանավորվածության համաձայն՝ մինչև մարտի 8-ը պետք է հաստատվեն 2024 ֆինանսական տարվա ֆինանսավորման 12 օրինագծերից 6-ը, իսկ մնացածը մինչև մարտի 22-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում