Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմածովային ուժերը կալանել են 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ․ սա երկրի պատմության մեջ թմրանյութերի առգրավման խոշորագույն դեպքերից մեկն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։

Նշվում է, որ թմրանյութերի խոշոր խմբաքանակը հայտնաբերվել է Գուջարաթի ափերին՝ իրանական նավում։ Ձերբակալվել է 5 մարդ, որոնք, ըստ հրապարակման, կարող են իրանցիներ լինել։

Գործողությունն իրականացվել է Արաբական ծովում, միջազգային ծովային սահմանի երկայնքով։

«Հնդկական ռազմածովային ուժերը թմրամիջոցների վերահսկման բյուրոյի հետ համակարգված գործողությունների ընթացքում կալանել են կասկածելի նավ, որը տեղափոխում էր գրեթե 3300 կգ մաքսանենգ ապրանքներ (3089 կգ չարաս, 158 կիլոգրամ մետամֆետամին և 25 կիլոգրամ մորֆին», - հայտնել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը X-ում:

Գուջարաթի ոստիկանությունը հայտնել է, որ թմրանյութերը պետք է մատակարարվեին երկրի հարավային նահանգներ։

«Մենք այս գործի առնչությամբ ձերբակալել ենք հինգ օտարերկրացիների, որոնք չունեն նույնականացման փաստաթղթեր», - պարբերականին հայտնել է Գուջարաթի ոստիկանության ավագ սպան։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ