Միջազգային

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 94 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ռիժկովին անվանելով «դարի մարդ»։

«Հեռացել է տպավորիչ և լուսավոր մի մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը՝ դարի մարդը։ Բացառիկ ճակատագրի տեր մարդ և եզակի մասշտաբի պետական ​​գործիչ։ Եվ մեծ հոգու տեր մարդ», - գրել է Մատվիենկոն:

2008 թ․ դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովն արժանացել էր «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։ Նա 1988 թ․ դեկտեմբերի 7-ին նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ՝ անձամբ լինելով աղետից տուժած վայրերում և հսկայական աշխատանք կատարելով բնակչությանն օգնելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում