Հայաստանի և Հունաստանի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի այցի արդյունքում հայ-հունական հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն և կուժեղանան։

« Պարոն վարչապետ, մենք երկու երկրներն ենք, որոնք սատարում են և աջակցում են միջազգային իրավունքին և բազում անգամ հարվածներ ենք ստացել մեր իրավունքների նկատմամբ։ Մենք համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, որի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը, որը միակ ձևն ու ձևաչափն է քաղաքակիրթ համագործակցության»,- ասել է Տասուլասը՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ հղել այն ուղերձը, որ միայն համագործակցությամբ և միայն նվիրված ու հավատարիմ մնալով միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին հնարավոր է գնալ առաջ և ունենալ այնպիսի բարեկամական և դաշնակցային հարաբերություններ, ինչպիսիք Հունաստանը ունի Հայաստանի հետ։

Հունաստանի խորհրդարանի նախագահը կարևոր է համարել արձանագրել, որ հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի անդամները՝ շեշտելով երկու երկրների խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցությունը։

Հայերեն English Français ქართული Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին