Պաշտոնական

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արմեն Գևորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հյուրը հայ խորհրդարանականներին ներկայացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության շրջանակում իր տեսլականը, առաջնահերթությունները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Պատգամավորը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացի մասին, մտահոգություն հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության վերաբերյալ, ինչը չի նպաստում խաղաղության հաստատմանը:

Սոնա Ղազարյանի խոսքով՝ հայկական կողմի համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չկատարման հարցում դարձել է կազմակերպության ռեկորդակիր անդամ: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ հանգամանքը չի նպաստում թե' հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, թե' կառույցի ինստիտուցիոնալ կայացմանը. «Կարևոր է, որ անդամ պետությունները հարգեն իրենց ստանձնած պարտավորությունները»:

Նշվում է, որ Արմեն Գևորգյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին և քաղաքացիական անձանց, կարևորել նրանց հայրենիք վերադարձը:

Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կառույցի անդամ պետությունների միջև ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված բանակցությունների կարևորության մասին` այդ հարցում ընդգծելով կազմակերպության դերակատարությունը:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում