ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։

«Մենք հաստատում ենք (խմբ․՝ այդ տեղեկատվությունը)», - ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ների աղբյուրների հաղորդած նման տեղեկությունները։

Բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու պլանների մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

Արտահանումն արգելելու մասին որոշումն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու պահանջարկի աճը ամառային արձակուրդների և դաշտային աշխատանքների, ինչպես նաև նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման ժամանակ։ Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։

Բենզինի արտահանման արգելքը գործում էր 2023 թվականին սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը՝ ավտովառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակը կայունացնելու նպատակով։ Արգելքը հանելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ներքին շուկան հագեցվել էր վառելիքով և ստեղծվել էր առաջարկի ավելցուկ։

Այն ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը չէր բացառել անհրաժեշտության դեպքում ավտոմոբիլային բենզինի արտահանման արգելքի վերականգնումը։

2023 թվականի սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում արգելք էր դրվել նաև ամառային դիզվառելիքի արտահանման վրա՝ պայմանավորված ներքին շուկան հագեցնելու անհրաժեշտությամբ։ Արգելքը վերացվել է նոյեմբերի 22-ին։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ