Միջազգային

ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ բազմաբևեռ աշխարհը կարող է քաոսի հանգեցնել

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ բազմաբևեռ աշխարհը կարող է քաոսի հանգեցնել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ բազմաբևեռ աշխարհը, ուժեղ ու բազմակողմ ինստիտուտների բացակայության պարագայում, կարող է հանգեցնել քաոսի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին Գուտերեշը հայտարարել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բացմանը։

«Աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռության դարաշրջան, որը կարող է հանգեցնել քաոսի՝ ուժեղ բազմակողմ ինստիտուտների բացակայության պայմաններում»,-համոզմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այս հանգամանքը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային հարթակում առաջնորդության և արդարության համար, բայց բազմաբևեռությունն, առանց ուժեղ բազմակողմ ինստիտուտների, քաոսի բաղադրատոմս է:

«Քանի որ տերությունները մրցում են, լարվածությունն աճում է: Օրենքի գերակայությունը և պատերազմի կանոնները խաթարվում են», - ասել է Գուտերեշը՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաճախ հայտնվում է փակուղում՝ չկարողանալով լուծել խաղաղության և անվտանգության առկա ամենակարևոր խնդիրները:

Նա ուշադրություն է հրավիրել Անվտանգության խորհրդի միասնականության բացակայության վրա՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետ։

Ըստ Գուտերեշի՝ միասնության այս բացակայությունը խարխլել է ՄԱԿ ԱԽ-ի հեղինակությունը և այն կարիք ունի իր կազմի և աշխատանքի մեթոդների լուրջ բարեփոխման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում