Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի հետ կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Փարիզի հետ քննարկում է ուկրաինական կողմին մարտական ​​ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Այո՛, մենք բանակցություններ ենք վարում կործանիչների շուրջ», - հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով ֆրանսիական LCI հեռուստաալիքի թղթակցի հարցին Կիևին Mirage 2000 կործանիչների հնարավոր մատակարարման մասին։

Դրա հետ մեկտեղ նախագահը մանրամասներ չի հայտնել բանակցությունների ընթացքի մասին։

Փետրվարի 16-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Կիևը հույս ունի Փարիզից ստանալ Mirage 2000 կործանիչներ: 2023 թվականի սեպտեմբերին ֆրանսիական Intelligence Online հարթակը հաղորդել էր, որ Կիևը և Փարիզը մոտ են Ուկրաինայի զինված ուժերին այդ կործանիչների փոխանցման շուրջ համաձայնագրի կնքմանը։

Իր հերթին Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն փետրվարի 23-ին Le Point հանդեսին տված հարցազրույցում ասել էր, որ Փարիզն ու Կիևը ներկայումս ուկրաինացի օդաչուների պատրաստման աշխատանքներ են տանում։ Նա կոչ էր արել չհավատալ Mirage 2000D ինքնաթիռների հնարավոր մատակարարումների մասին լուրերին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի զինված ուժերն ընտրություն են կատարել հօգուտ ամերիկյան F-16-երի, սակայն հավելել էր, որ Ուկրաինան նախկինի նման դիտարկում է արևմտյան օգնության բոլոր հասանելի տարբերակները:

Հայերեն Русский

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26