Podcast-Հարց բժշկին. ե՞րբ այցելել նյարդաբանին. պարզաբանում է մասնագետը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյարդաբանությունը բժշկության շատ կարևոր ոլորտ է, որը զբաղվում է ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով։ Նյարդաբանությունը հիմնականում կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնց արմատը մարդու նյարդային համակարգը քայքայող գործընթացներն են:

Մարմնի յուրաքանչյուր բջիջ կապ ունի նյարդային համակարգի հետ և անմիջական փոխազդեցություն ունի նրա հետ՝ ենթարկվելով բարձրագույն նյարդային գործունեության հրահանգներին:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք նյարդաբանական մի շարք խնդիրներին և դրանց լուծումներին։

Հարցին, թե ե՞րբ և ո՞ր պարագայում է անհրաժեշտ այցելել նյարդաբանին, մասնագետը նշեց, որ, ցավոք սրտի, կա ընդհանուր կարծրատիպ, և նյարդաբան ասելով մարդիկ առաջինը հասկանում են, որ այս մասնագետին պետք է դիմել միայն հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում։

«Սակայն պետք է ընդգծեմ, որ նյարդաբանը զբաղվում է օրգանական ախտահարումներով։ Նյարդաբանը բուժում է ուղեղի, ողնուղեղի և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունները: Իսկ մարդկանց մոտ տարածված այն կարծիքը, որ նևրոզ վիճակները նյարդաբանի պատալոգիան է, իրականում այդքան էլ այդպես չէ»,-նշեց նյարդաբանը։

Մասնագետն ընդգծեց, որ կան հստակ սիմպտոմներ, որոնց հատկապես առաջին անգամ արտահայտվելու դեպքում պարտադիր պետք է դիմել նյարդաբանի։

«Ձեռքի կամ ոտքի հանկարծակի թուլացումը, տեսողության հանկարծակի վատացումը, մարդու մոտ հավասարակշռության կորուստը, գլխապտույտը կամ սուր գլխացավն այն հիմնական գանգատներն են, որոնց պարագայում անհապաղ նյարդաբանին դիմելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա։

Բժիշկ-նյարդաբանն ընդգծեց՝ որքան վաղ սկսվի բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։ Մասնագետը խորհուրդ տվեց վարել առողջ ապրելակերպ, հետևել սննդակարգին, քայլել և զբաղվել սպորտով՝ չմոռանալով մտավոր և հոգևոր գործունեության մասին, խուսափել սթրեսից, որը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա՝ առաջացնելով ինչպես նյարդաբանական, այնպես էլ տարբեր հիվանդություններ:

Նյարդաբանական հիվանդությունների առաջացման պատճառների, ախտանշանների և մի շարք կարևոր այլ հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները

Հայերեն

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի