Միջազգային

Ուկրաինան պատրաստվում է նոր հակահարձակման․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան պատրաստվում է նոր հակահարձակման․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են նոր հակահարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է: Ուկրաինան կշարունակի իր հաջող պատմությունը նաև Սև ծովում՝ մենք դա կանենք։ Ես չեմ մանրամասնի, բայց նրանք ՝ ռուսները, անակնկալներ կստանան։ Եվ իհարկե, մենք պատրաստվում ենք նոր հակահարձակման, նոր գործողության։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք պարզապես կանգնելու ենք»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում