ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման հարցերը առարկայական քննարկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության։
«Մենք բազմիցս կրկնել ենք, որ բաց ենք Ռուսաստանի հետ փոխգործակցության համար միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ առարկայական քննարկումների շրջանակներում։ Դա արդիական է մնում նաև այսօր։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, միջուկային զենքին վերաբերող հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: