Պաշտոնական

Սարգիս Խանդանյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարևորությունը

3 րոպեի ընթերցում

Սարգիս Խանդանյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Պարո՛ն նախագահ,

Դուք ներկայացրեցիք այս կոմիտեի զեկույցի նախագծի վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք ժամանակ և հնարավորություն կունենանք մինչև Բուխարեստում կայանալիք մեր ամենամյա նստաշրջանը մեր ներդրումն ունենալու այս զեկույցում և բանաձևի նախագծում, բայց ես կցանկանայի ընդգծել տեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների ներառման կարևորությունը: Այդ սկզբունքները հետևյալն են.

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների միջև սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի քաղաքական հիմքի վրա:

Երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային և տնտեսական կապերը, երկրների ինքնիշխանության և իրավասության հարգանքի հիման վրա՝ փոխադարձության և հավասարության սկզբունքով:

Վերոնշյալ սկզբունքները համաձայնեցվել և վերահաստատվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից Պրահայում` 2022 թվականին, Բրյուսելում՝ անցյալ տարի և Մյունխենում՝ մի քանի օր առաջ: Այս հանդիպումներից հետո Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառություններն այս հիմնարար կետերի շուրջ՝ հարաբերությունների շուտափույթ կարգավորման համար: Շատ կարևոր է, հարգելի՛ գործընկերներ, շարունակել Ադրբեջանին կոչ անել հաստատակամորեն հավատարիմ մնալ այդ սկզբունքներին և մասնակցել այդ պայմանավորվածությունների վրա հիմնված խաղաղ գործընթացին՝ առանց հետագա ձգձգումների և պահանջների, ներառյալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները:

Այս գործընթացի համար առաջնային նշանակություն ունի Ալմաթիի հռչակագրի սկզբունքներին հավատարմությունը: Խորհրդային 12 հանրապետություններ, միանալով այս հռչակագրին և դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչեցին տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և միմյանց ինքնիշխանությունը: Եվ, այսպիսով, Ալմաթիի հռչակագրի ընդունմամբ խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դարձան պետական սահմաններ:

Այս սկզբունքն արդիական է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում, այլև հիմնարար է հետխորհրդային մյուս հանրապետությունների, այդ թվում` Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում