Միջազգային

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որի շրջանակներում սահմանափակող միջոցներ են մտցվել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Շրի Լանկան, Սերբիան, Ղազախստանը, Թաիլանդը և Թուրքիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԵՄ խորհուրդը։

«Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են այնպիսի գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը», - ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով, ըստ հայտարարության, Ռուսաստանից ԵՄ-ի սև ցուցակում ընդգրկված է ավելի քան 2000 ֆիզիկական անձ և ընկերություն։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերությունների մի քանիսը գործում են երրորդ երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Շրի Լանկայում, Սերբիայում, Ղազախստանում, Թաիլանդում և Թուրքիայում․ դրանք, ըստ ԵՄ-ի, շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները։

13-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 27 նոր ձեռնարկություններ, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը:

ԵՄ-ն ընդլայնել է նաև արգելված ապրանքների ցանկը՝ դրանում ընդգրկելով անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչները։ Բացի այդ, արտահանման սահմանափակումներ են մտցվել այնպիսի ապրանքների վրա, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի արդյունաբերական կարողություններին, մասնավորապես՝ էլեկտրատրանսֆորմատորների:

Հակառուսական պատժամիջոցների մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունում նշվում է, որ 13-րդ փաթեթում ընդգրկվել է նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը, ինչպես նաև «մի շարք բելառուսական ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք աջակցություն են տրամադրում ՌԴ զինված ուժերին»։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում