Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը համակարգային և հեռահար բնույթ ունի․ Պապիկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերություններում իր կարևոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայիզինված ուժերի նախարար ՍեբաստիենԼըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեզ համար մեծ պատիվ է պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական հարաբերությունների շրջանակները մեր պետությունների ղեկավարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Էմանուել Մակրոնի առաջնահերթ ուշադրության ներքո օրըստօրե ընդլայնվում են, որոնցում իր կարևոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը վկայությունն է մի բանի, որ, թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի»,- նշեց Պապիկյանը։

Օգտվելով առիթից՝ Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերներին և պարոն Լըկորնյուին՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերվող պատրաստակամության և անձնական ներդրման համար։

Հայերեն العربية English Español ქართული Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները