«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտին համապատասխանելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերը սպասարկող «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և համակարգերի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնից, ընդգծելով, որ միջազգային փորձագետների կողմից իրականացված բազմաշերտ ուսումնասիրության արդյունքում՝ սոցիալական ոլորտի թվային ծառայությունների, այն է՝ SocialGovTech-ի իրականացնող կառույցը որակվել է ISO/IEC 27001/2022 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում։

«Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային ծառայությունները վերաբերում են մարդու կյանքի ամենաերկար կենսացիկլին․ ուստի մենք բարձր ենք գնահատում մեր կողմից ստեղծվող համակարգերի տեղեկատվական ու կիբեռանվտանգության չափանիշները։ Այս բարձրակարգ որակավորման համար շատ երկար ճանապարհ ենք անցել և ուրախ ենք, որ SocialGovTech-ի համար սահմանում ենք նոր նշաձող»,- նշել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

Նշվում է, որ նմանօրինակ որակավորում տրամադրվում է այն ընկերություններին, որոնք համապատասխանում են տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի կառավարման, ինչպես նաև ընդհանուր համակարգերի կառավարման բարձր մակարդակի։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում