Մշակույթ

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև փետրվարի 19-ին Բեռլինում` Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում ստորագրվել է կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների հետ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին կից գործող Եվրոպական կինոշուկային մասնակցում է առանձին հայկական տաղավարով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում