ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային և Մոլդովային 2024 թվականի համար մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ 83 մլն եվրոյի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային կառավարման անդամ Յանեզ Լենարչիչի հայտարարությունը:

«2024 թվականին ԵՄ-ն կտրամադրի 75 միլիոն եվրո մարդասիրական օգնություն Ուկրաինային և 8 միլիոն եվրո՝ Մոլդովային։ Եվ մենք կշարունակենք ուշադիր հետևել տեղերում փոփոխվող կարիքներին, որպեսզի արձագանքենք ամենահրատապ հումանիտար խնդիրներին», - հայտարարել է Յանեզ Լենարչիչը։

Եվրահանձնաժողովի կոմյունիկեում պարզաբանվում է, որ Ուկրաինայի համար 75 մլն եվրո է հատկացվել անհետաձգելի օգնության տրամադրման, այդ թվում՝ հիմնական կարիքների հասանելիության համար, ինչպիսիք են կացարանը, պաշտպանության ծառայությունները, խմելու ջուրը, կրթությունը և առողջապահությունը:

Մոլդովայի համար 8 մլն եվրոյի հումանիտար նախագծերը նախատեսում են հասցեական օգնություն բնակչության առավել խոցելի խավերին, ներառյալ մարդասիրական դրամական օգնությունը հիմնական կարիքները բավարարելու, պաշտպանության և առողջապահության համար:

Հայերեն English Français Русский

Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկները

ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին

ՔԿ-ն հայտնել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 միլիոն դոլարի գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք բացահայտելու մասին

Շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի վերաբաշխում՝ ՀՀ մարզերում մանկապարտեզների շինծրագրերի իրականացման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան

ՀՌՀ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանել է 100 հազար դրամով

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

Ժամանակավոր փոփոխություն՝ Տ4 տրոլեյբուսի երթուղում