ՌԴ ՆԳՆ-ն Ալեքսեյ Նավալնիի եղբոր նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրեակատարողական հիմնարկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգ Նավալնիի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվողների տվյալների բազան։

ՌԴ ՆԳՆ-ի հայտարարության մեջ գրված է, որ 41-ամյա Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով, սակայն կոնկրետ հոդվածը չի նշվում։

Օլեգ Նավալնիի նկատմամբ նախկինում նույնպես հետախուզում էր հայտարարվել։

2022 թ․ փետրվարին դատարանը բավարարել էր ՌԴ դաշնային քրեակատարողական ծառայության դիմումը՝ Օլեգ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով՝ դատարանի կողմից սահմանված պարտականություններից խուսափելու համար, այդ թվում՝ քրեակատարողական տեսչություն չներկայանալու համար։ Ըստ գերատեսչության՝ դատապարտյալը լքել է Ռուսաստանը, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

2021 թ․ օգոստոսին դատարանը Օլեգ Նավալնիին մեղավոր էր ճանաչել սանիտարահամաճարակային կանոնների խախտումներ հրահրելու մեջ և նշանակել մեկ տարվա պայմանական ազատազրկում՝ նույնքան փորձաշրջանով։

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, փետրվարի 16-ին մահացել է քրեակատարողական հիմնարկում։ Արևմտյան ղեկավարները և Նավալնիի կինը նրա մահվան մեջ մեղադրում են անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի հանդեպ մեղադրանքները որակել է որպես «բացարձակապես անհիմն, լկտի»։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել