ԵՊՀ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ցե-Կվադրատ Ամպեգայի նախաձեռնությամբ մեկնարկում է Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների սոցիալական խնդիրները լուծող նորարարական գաղափարների իրականացման նպատակով Երևանի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ցե-Կվադրատ Ամպեգայի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության մեկնարկի նպատակով փետրվարի 20-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Երևանի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ցե-Կվադրատ Ամպեգայի միջև:

Ինկուբացիոն ծրագիրը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների համար և նպատակ ունի աջակցելու սոցիալական որևէ խնդիր լուծող նորարական գաղափարների իրականացմանը՝ օգնելով ձեռներեցներին սաղմնային փուլում գտնվող գաղափարը կյանքի կոչել և գաղափարից անցում կատարել դեպի ձեռնարկություն։

«Բիզնես ինկուբատորը ԵՊՀ-ի կարևոր ստորաբաժանումներից մեկն է, որի միջոցով մենք զարգացնում ենք ուսանողների, ասպիրանտների և հետազոտողների ձեռներեցության ունակությունները։ Մենք համոզված ենք, որ գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի, և, ըստ ինձ, սա ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որի միջոցով հնարավոր է ստեղծել ամուր ու ճկուն կապ կրթության, հետազոտության և բիզնեսի միջև։ Այս համագործակցությունը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ծրագրի շահառուները ոչ միայն կունենան հնարավորություն զարգացնելու իրենց ձեռնարկատիրական ունակությունները, այլև ստեղծելու բիզնես նախագծեր, որոնք կունենան սոցիալական պատասխանատվության հստակ տարրեր»,-նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ինկուբացիոն ծրագիրը մշակվել է ԵՊՀ-ի և ՁԻՀ-ի համատեղ ջանքերով։ Ինկուբացիոն ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն։ Մասնակիցները ձեռք կբերեն հետևյալ հմտությունները՝ ձեռներեցություն, առաջնորդություն, շուկայի վերլուծություն, հնարավորություն կունենան կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել կամ գրանցել ձեռնարկություն։

«Կրթությունը եղել և մնում է Ցե-Կվադրատ Ամպեգայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնային ուղղությունը։ Ուստի մենք բարձր ենք գնահատում ԵՊՀ-ի և ՁԻՀ-ի հետ այս համագործակցությունը և համոզված ենք, որ այս ծրագրի մեկնարկը կունենա մեծ ազդեցություն ուսանողների շրջանում ձեռներեցության զարգացման գործում։ Կարևոր է նաև նշել, որ ծրագրի իրագործմամբ ցանկանում ենք սևեռել ուսանողների ուշադրությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ, ինչը խիստ արդիական է»,- ասաց Ցե-Կվադրատ Ամպեգայի տնօրեն Արման Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ ֆինանսավորման նպատակով լավագույն գաղափարները կդիտարկվեն Ցե-Կվադրատ Ամպեգայի սոցիալական ֆոնդի կողմից։ Վարդանյանի խոսքով՝ այն ստեղծվել է վերջինիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում և միտված է աջակցելու Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը։

«ՁԻՀ-ը ստարտափների աջակցման և դրանց էկոհամակարգերի ստեղծման մեծ փորձ ունի։ Այս ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ ինկուբացիոն գործընթացն իրականացվում է հենց ակադեմիական միջավայրում։ Այս առումով համագործակցությունը ԵՊՀ-ի հետ մեզ համար շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է նաև սոցիալական պատասխանատվության սկզբունքներով ստարտափների ստեղծման գործընթացը»,- հավելեց ՁԻՀ-ի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը։

Նշվեց, որ Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագրի շրջանակում դեռ շատ անելիքներ կան: Ծրագրի հստակ մեկնարկի ժամկետները դեռ որոշված չեն: Առաջիկայում՝ նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո, ԵՊՀ կայքում կհրապարակվի հայտերի ընդունման հայտարարությունը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում