Միջազգային

Շվեյցարիան քննարկում է Ուկրաինայի հետ խաղաղության համաժողով հրավիրելու քայլերը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիան քննարկում է Ուկրաինայի հետ խաղաղության համաժողով հրավիրելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան Ուկրաինայի հետ քննարկում է 2024 թվականին խաղաղության կոնֆերանսի անցկացման քայլերը, տեղեկատվական աշխատանքներ են տարվում այլ երկրների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։

Նշվում է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կոնֆերանսը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի նախատեսվածից ավելի ուշ՝ միջոցառմանը համաշխարհային առաջնորդների անբավարար ներգրավվածության պատճառով։

«Մենք Ուկրաինայի հետ հետագա քայլերի վերաբերյալ մանրամասն քննարկումների փուլում ենք և սկսել ենք տարբեր տեղեկատվական գործողություններ: Համաժողովի մանրամասները ժամանակին կհաղորդենք»,- ասել է Էլչինգերը:

Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդն ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով կազմակերպել։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Կիևը ցանկանում է գագաթնաժողովներ անցկացնել՝ ուկրաինական խաղաղության բանաձևը հաստատելու համար։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը նշել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը Ռուսաստանի մասնակցությունն այլընտրանք չունի, և առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղ կոնֆերանսի անցկացումը անհնար է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում