Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարբեր տեսակների վարակիչ հիվանդությունները մշտապես եղել և մնում են արդիական խնդիր։ Դրանք կարող են պարբերաբար առաջացնել հիվանդության բռնկումներ՝ վարակելով հարյուրավոր մարդկանց։ Նման ելքից խուսափելու համար պետք է մշտապես հետևել հիգիենային, օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, իսկ թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր պետք է լվանալ հոսող ջրով։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում էլ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ պետք է դիմել բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանի հետ անդրադարձել ենք մի շարք ինֆեկցիոն հիվանդություններին:

Անդրադառնալով սուր աղիքային հիվանդությունների շարքին պատկանող սալմոնելեոզ վարակին՝ մասնագետը նշեց, որ այս վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ: Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։

«Հիվանդության գաղտնի շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ:

Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն։

Որպես կանոն՝ ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ»,- նշեց մասնագետը։

Խոսելով մեկ այլ ինֆեկցիոն հիվանդությունից՝ մոնոնուկլեոզից, մասնագետը ընդգծեց, որ այս վարակը փոխանցվում է օդակաթիլային, կոնտակտային եղանակով և արյան փոխներարկմամբ: Ինկուբացիոն շրջանը 4-6 շաբաթ է: Հիվանդությունը սկզբում արտահայտվում է սուր կամ բկանցքում աստիճանաբար ցավով, թուլությամբ, գլխացավով, դողով, քրտնարտադրությամբ, մկանացավերով, տենդով, որովայնի ցավով, հազով և այլն։

MXO_5721.jpg (716 KB)

Բժիշկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը ինքնաբուժվող հիվանդություն է:

Իսկ լեյշմանիոզները, կարելի է ասել, դասվում են մոռացված վարակիչ հիվանդությունների շարքին, որոնք, սակայն, վերջին ժամանակահատվածում նորից տարածում են ստացել:

Ըստ մասնագետի՝ լեյշմանիոզների հարուցիչները մակաբույծներ են: Վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ շներն են: Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որոնք հիմնականում ձվադրում են օրգանական նյութերով հարուստ վայրերում՝ աղբարկղեր, աղբակույտեր:

«Ներկայում հանրապետությունում արձանագրվում են լեյշմանիոզի դեպքեր՝ հիմնականում Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից:

Ընտանի շներ ունենալու դեպքում անհրաժեշտ է ուշադիր լինել և շների լեյշմանիոզի ախտանշաններ (մազաթափություն, վերքեր դեմքի վրա, արյունահոսություն քթից) հայտնաբերելու դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը։

Նշենք, որ հիվանդության հիմնական նշաններն են` երկարատև տենդ, ավշային հանգույցների մեծացում, ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, քաշի անկում:

Վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների, ախտանշանների, տարածման, կանխարգելման դրանցից պաշտպանվելու մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Սպորտ

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Փոդքասթ

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

Փոդքասթ

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

Փոդքասթ

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն

Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն

Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման  հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

Փոդքասթ

Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում