Միջազգային

Ալիևը Զելենսկիին հայտնել է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

1 րոպեի ընթերցում

Ալիևը Զելենսկիին հայտնել է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուկարինական European Pravda-ի թղթակիցը մանրամասներ է հայտնել հանդիպումից:

Բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։

«Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի»,-ասել է Ալիևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում