Աննա Վարդապետյանն այցելել է Գեղարքունիքի Լիճք բնակավայրում ապրող ապագա իրավաբան 15-ամյա Արսեն Գասպարյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Դատախազությունից:

Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ եմ դիտել ու շատ կցանկանայի հանդիպել ձեզ հետ, գոնե 10 րոպե զրուցել, հավատացեք դա ինձ շատ բան կտա»։

Աննա Վարդապետյանը 2023 թվականի նոյեմբերի 30-ին պատասխան նամակում շնորհակալություն էր հայտնել Արսեն Գասպարյանին և նշել. «Ես հավատում եմ Ձեր ցանկությանը: Ես վստահ եմ, որ Դուք ունեք կամք և համբերատարություն՝ հետևողականորեն կատարելագործելու Ձեր կրթությունն ու դառնալու Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը, որովհետև հանցավորությունն անզոր է իրավական որակյալ գիտելիքի և վերլուծական մտքի դեմ:

Լինել դատախազ, նշանակում է լինել պատրաստ՝ պաշտպանելու հանցագործությունից տուժած անձանց իրավունքները, լինել անվախ՝ մեղադրելու հանրային բարիքի դեմ ոտնձգած անձին, լինել անզիջում՝ պետական ինստիտուտները քայքայող կոռուպցիոն դրսևորումների դեմ, դառնալ այն մարդկանց ձայնը, ով խոցելի լինելու պատճառով՝ հասարակության համար լսելի չէ»:

Նամակում Աննա Վարդապետյանն Արսեն Գասպարյանին խոստացել էր, որ իրենք անպայման կհանդիպեն:

Օգտվելով Գեղարքունիքի մարզի դատախազության 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով մարզում գտնվելու առիթից՝ Աննա Վարդապետյանն այցելել է նամակի հեղինակին: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Արսեն Գասպարյանը զրուցել են, քննարկել ապագա մասնագիտության ընտրության հետ կապված հարցերը, որից հետո Արսենն առաջարկել է այցելել և տեսնել իր դպրոցի և բնակավայրի գրադարանները:

Աննա Վարդապետյանը և Արսեն Գասպարյանը միասին այցելել են Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, հանդիպել Արսենի դասընկերներին, դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, այդ թվում՝ Արսենի սիրելի դասղեկին և «Պատմություն» առարկայի ուսուցչին:

Այնուհետև, այցելել են Լիճք բնակավայրի գրադարան, որտեղ Արսենը պատմել է իր սիրելի հեղինակների, պատմվածքների, նորը սովորելու նկատմամբ հետաքրքրության, պետությանը ծառայելու ցանկության և իրավաբան դառնալու ծրագրերի մասին:

Գլխավոր դատախազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ապագա իրավաբանին և կրկին ընդգծել, որ հավատում է Արսենի ցանկությանն ու վստահ է, որ նա դառնալու է Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը:

Հայերեն

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին