Հասարակական

Ժաննա Անդրեասյանն ու Աբու Դաբիի համալսարանի ռեկտորը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի բուհերի միջև համագործակցության հարցը

1 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ու Աբու Դաբիի համալսարանի ռեկտորը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի բուհերի միջև համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ,14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբու Դաբիի համալսարանի և ՀՀ բուհերի միջև համագործակցության հաստատման և փոխանակման ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը։

Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին: Նա ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄԷ փորձը։

Անդրադարձ է կատարվել նաև հետազոտական ծրագրերին և դրանց շրջանակում ՀՀ բուհերի հետ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նաև շրջայց է կատարել համալսարանի տարածքում և ծանոթացել բուհի ենթակառուցվածքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում