Տարածաշրջանային

Վրաստանը հայտնվել է եվրոպական այն երկրների հնգյակում, որտեղ գիշերն անվտանգ է

1 րոպեի ընթերցում

Վրաստանը հայտնվել է եվրոպական այն երկրների հնգյակում, որտեղ գիշերն անվտանգ է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների թվում, որտեղ զբոսաշրջիկները կարող են անվտանգ տեղաշարժվել ոչ միայն ցերեկը, այլև գիշերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով Numbeo.com կայքի և World of Statistics-ի տվյալները:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանը հետ է մնում Խորվաթիայից, Սլովենիայից և Իսլանդիայից:

Numbeo.com-ը սերբական կայք է, որն աշխարհում խոշորագույն տվյալների բազան է կյանքի արժեքի և որակի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում