Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների գործարքի հաստատմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքի հաստատմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet -ը:

«Մեր կողմից ԱՄՆ-ին ներկայացված պահանջի դրական արդյունքից գոհ ենք: Մեր երկրի նկատմամբ սահմանափակումների վերացմամբ, հուսանք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն այսուհետ ավելի արագ կզարգանա»,-ասել է նա:

Փետրվարի 11-ին Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր F-16-երի ձեռքբերմանը և 79 F-16 ինքնաթիռների արդիականացմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16-երի պարկը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա օպերատիվ համապատասխանեցումն ապահովելու համար»,- Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը մեջբերել էր դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի խոսքը։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման լրակազմեր իր ինքնաթիռների համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին արել նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ 2024 թվականին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։

Հայերեն

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին