Քաղաքականություն

Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Հայաստանը տվել է նաև որոշ միջազգային գործընկերների. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Հայաստանը տվել է նաև որոշ միջազգային գործընկերների. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳՆ ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հանրային հեռուստաընկերության կայքում տեղ գտած հրապարակման մեջ։

«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»,- հայտնել են ԱԳՆ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում