Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայում Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը փետրվարի 12-ին արգելել է կառավարությանը F-35 կործանիչների մասեր ուղարկել Իսրայելին` Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։

«Չի կարելի հերքել այն ակնհայտ ռիսկը, որ F-35-ի արտահանվող մասերը կարող են օգտագործվել մարդու իրավունքների լուրջ խախտումների ժամանակ», - ասվում է դատարանի որոշման մեջ:

Պաշտպանական կողմի իրավաբաններն իրենց հերթին նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն կկարողանա ինքնուրույն, առանց Նիդեռլանդների ծառայություններին դիմելու, F-35-ի համար պահեստամասեր ուղարկել Իսրայել։

Նիդեռլանդների Վոյենսդրեխտ քաղաքում գտնվում է պահեստ, որը պատկանում է ԱՄՆ-ին։ Այնտեղ պահվում են F-35-ի պահեստամասեր, որոնք Վաշինգտոնն այնուհետև բաժանում է այն երկրներին, որոնք խնդրում են դրանք, պարզաբանում է Associated Press-ը:

2023 թվականի դեկտեմբերին հոլանդական երեք իրավապաշտպան կազմակերպություններ քաղաքացիական հայց էին ներկայացրել դատարան, որում ասվում էր, թե երկրի կառավարությունը պետք է վերանայի արտահանման լիցենզիան՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով: Հայցում նշվում էր, որ, Իսրայելին F-35 կործանիչների պահեստամասեր մատակարարելու պատճառով Նիդեռլանդները կարող է մեղսակից դառնալ ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների։

Հունվարին ավելի ստորին ատյանի դատարանն այս վեճում սատարել էր Նիդեռլանդների կառավարությանը:

Հայերեն Русский

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր