Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

11.02 ՀՀ.png (374 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

11.02 Երևան.png (37 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում