Միջազգային

Շվեյցարիայում ոչնչացրել են 15 պատանդ վերցրած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում ոչնչացրել են 15 պատանդ վերցրած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ: 9 ՓԵՏՐՎԱՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարական իշխանությունները հայտնում են, որ ոստիկանության գործողությունների արդյունքում հաջողվել է վերացնել գնացքում 15 հոգու պատանդ վերցրած տղամարդուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Շվեյցարիայի Վաուդ կանտոնում՝ Ֆրանսիայի հետ սահմանի հարևանությամբ։

Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ 32-ամյա իրանցի տղամարդը, որն ապաստան էր խնդրել Շվեյցարիայից, զինված է եղել կացնով և դանակով, պատանդներին ահաբեկման մեջ է պահել գրեթե 4 ժամ։ Ուղևորների կյանքը հնարավոր է եղել փրկել այն բանից հետո, երբ ոստիկանները ներխուժել են գնացք և մահացու վիրավորում հասցրել պատանդառուին։

«Բոլոր պատանդներն անվնաս ազատ են արձակվել», - նշվում է կանտոնի ոստիկանության հայտարարության մեջ։

Չարագործի հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում