Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ-ի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։

Նախարար Միրզոյանը շեշտել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթություններն ու ակնկալիքները, որոնք հնչեցվել էին նաև ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ, և համահունչ են ժողովրդավարության, օրենքի գերակայության, անպատժելիության դեմ պայքարի համամարդկային սկզբունքներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրել է ՀՀ օրենսդրությունը Ստատուտի հետ ներդաշնակեցման ուղղությամբ նախաձեռնված քայլերի մանրամասները։

Հայերեն English فارسی Français ქართული Türkçe

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին