Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատար է նշանակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել Ալեքսանդր Սիրսկուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է Թելեգրամ ալիքում տարածած հաղորդագրության մեջ՝ երախտագիտություն հայտնելով մինչ այս Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ Վալերի Զալուժնիին երկու տարվա ընթացքում երկրի պաշտպանության կազմակերպման համար։

«Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր հաղթանակի համար, որը մենք ձեռք ենք բերել միասին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուկրաինացի զինվորներին, ովքեր հերոսաբար կռվում են այս պատերազմում։ Նրանք այսօր անկեղծորեն խոսեցին, թե ինչ հրատապ փոփոխություններ են պետք բանակում»,-ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Զալուժնիին առաջարկել է ապագայում լինել պետության ղեկավար թիմի կազմում։

Հրապարակված տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ նոր գլխավոր հրամանատարը վարել է Կիևի պաշտպանական գործողությունը, ինչպես նաև ունի հարձակողական հաջող փորձ ունի՝ Խարկովի ազատագրման օպերացիայից։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ