Միջազգային

Իտալացի ֆերմերները բողոքի ակցիա են սկսել Հռոմի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Իտալացի ֆերմերները բողոքի ակցիա են սկսել Հռոմի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալացի ֆերմերները բողոքի ակցիայի շրջանակներում ավելի քան 100 տրակտորներով հավաքվել են Հռոմի մերձակա կայանատեղիներից մեկում, որտեղ նաև վրաններ են տեղադրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով, որ ոստիկանության տվյալներով՝ մոտ 130 տրակտոր է ժամանել հիմնականում Տոսկանայից, Լացիոյի մետրոպոլիայի հյուսիսային շրջաններից և Ումբրիական լեռներից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆերմերները սպասում են Հռոմի իշխանությունների թույլտվությանը քաղաքի հրապարակներից մեկում ցույց կազմակերպելու համար, որին կմասնակցի մոտ 10 գյուղտեխնիկա և 1,5 հազար մարդ։

Բողոքող ֆերմերների վերջնական նպատակը կառավարության հետ հանդիպումն է։

Նրանք պահանջում են գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումներ, հարկերի կրճատում և վառելիքի սուբսիդավորման ներդրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում