Միջազգային

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ընթացիկ տարվա մարտի ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։

«Այսօրվա մեր հանդիպման արդյունքում արդեն լիովին պարզ է, որ քվեաթերթիկում լինելու է չորս թեկնածու»,- ասել է հանձնաժողովի նախագահը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես որպես թեկնածուներ է գրանցել ինքնաառաջադրած Վլադիմիր Պուտինին և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Լեոնիդ Սլուցկիին, Վլադիսլավ Դավանկովին և Նիկոլայ Խարիտոնովին:

ՌԴ Դաշնային խորհուրդը Ռուսաստանում նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում