Սմբատյանների տոհմի ներկայացուցիչը Պատմության թանգարանին նվիրեց իրենց տոհմական սուրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատունիների արքայատոհմից սերող՝ Սմբատյանների տոհմի ներկայացուցիչ Մհեր-Դավիթ Սմբատյանը Հայաստանի պատմության թանգարանին նվիրեց իրենց տոհմական սուրը, որը ստացել է իր պապիկից՝ գեղանկարիչ Կարեն Սմբատյանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն թանգարանին փոխանցվեց «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրության փակման շրջանակում:

Ցուցադրությունում տեղ է գտել նաև Նախիջևանի Նորս գյուղի Սմբատյանների տոհմածառը, որի շնորհիվ էլ տոհմի ներկայացուցիչ Մհեր-Դավիթ Սմբատյանը կապ է հաստատել Պատմության թանգարանի հետ՝ նվիրաբերելով իրենց տոհմական սուրը:

«Այս տոհմածառը փաստում է այն մասին, որ մենք՝ Սմբատյաններս սերում ենք Բագրատունիների տոհմից: Իսկ մեր տոհմական սուրը պատկանել է հոգևորական Տեր-Ղևոնդին, ով գաղթի ժամանակ գավազանի մեջ պահելով սուրը, Նախիջևանից գաղթել է Նոր Նախիջևան: Թանգարանին նվիրաբերված սրի վրա նշված է մեր տոհմի ծագման սկիզբը՝ 1695 թվականը, Բագրատունիներից հետո»,- ասաց Սմբատյանը:

Նա շատ կարևորեց նման միջոցառումների անհրաժեշտությունը, քանի որ սա հնարավորություն է տալիս հիշելու հայ ժողովրդի կորսված տարածքները, պահպանելու այնտեղից մնացած մշակութային ժառանգությունը և այն փոխանցելու սերունդներին:

Շնորհավորելով բոլորին կարևոր ցուցադրության կայացման առթիվ՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը ընդգծեց՝ ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանի հետ առաջին միջոցառումն էր, որը կլինի շարունակական:

«Ցանկանում եմ նշել, որ մեզ համար կարևոր է ոչ միայն պայքարել Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի բռնի տեղահանված մեր հայության իրավունքների համար, այլ նաև կարևոր է, որ մեր հայրենակիցները, հասարակությունը և միջազգային հանրությունը ծանոթանան, իմանան մեր մասին և, վստահ եմ, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին միջոցառումն է, որ մենք համատեղ կիրականացնենք»,- ասաց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչը:

Ցուցադրության փակման արարողությանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ շարունակելու են «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հետ համագործակցել և ներկայացնել այն հարուստ մշակութային ժառանգությունը և հետքերը, որոնք պահպանվում են ինչպես Պատմության թանգարանում, այնպես էլ գործընկեր տարբեր ինստիտուտներում:

Ցուցադրությունը կազմակերպվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հետ համագործակցությամբ։

Ցուցադրությունում ներկայացված են Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ և մի շարք այլ արժեքավոր նմուշներ։

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել