Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի համար բանակցությունների հարթակ լինել․ Դարչիաշվիլի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլիա Դարչիաշվիլին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է և պատրաստ է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դարչիաշվիլիի խոսքերը մեջբերել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման առումով Վրաստանը կարևոր քայլ է կատարել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մեկնարկով։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին մեր հարևանների համար ապագայում դառնա մի վայր, որտեղ նրանք կկարողանան քննարկել արդիական թեմաներ, որոնք կնպաստեն երկրների միջև վստահության ձևավորմանը»,- նշել է Դարչիաշվիլին։

Խորհրդարանում ելույթի ժամանակ նախարարի թեկնածուն նշել է նաև այն, որ Վրաստանի ղեկավարությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու համար կարևոր քայլեր է ձեռնարկել, որպեսզի Թբիլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ դառնա՝ հավելելով նաև, որ Վրաստանի կառավարությունը նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի ղեկավարության ընթացքում ևս մտադիր է շարունակել աշխատանքը համաշխարհային հարթակում Հարավային Կովկասի դերի բարձրացման ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ, չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին, Վրաստանը շարունակել է իր հավասարակշռված քաղաքականությունը և բազմիցս նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի շփմանը։

Դարչիաշվիլին համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման նպատակով Վրաստանը մտադիր է պահպանել և ավելի խորացնել երկկողմ ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ։

2021 թվականի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաձեռնել էր «Խաղաղ հարևանության» նախաձեռնությունը և առաջարկել Ադրբեջանին և Հայաստանին ստեղծել տարածաշրջանային հարթակ կողմերի միջև ոչ պաշտոնական երկխոսության համար։ 2022 թվականի հուլիսին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Հայերեն Español فارسی Русский Türkçe

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին