Հասարակական

Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և լուսապատկերի տեսքով շրջանառվել. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և լուսապատկերի տեսքով շրջանառվել. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 7-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած խոսքի տեսագրությունն՝ ընդգծելով, որ այն մանիպուլատիվ կերպով կտրվել էր կոնտեքստից ու շրջանառվել:

«Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել էր կոնտեքստից եւ լուսապատկերի տեսքով արագ շրջանառել։

Պահը բնականաբար բաց չէին թողել «կարկառուն փորձագետները»՝ շարունակելով անհիմն մեկնաբանությունների շարքը։

Կարճ ժամանակ անց լրատվամիջոցը հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ շտկել էր սեփական սխալը, թեեւ չէր ջանացել նույն ինտենսիվությամբ լուրը շրջանառել ու հասանելի դարձնել տոցիալական ցանցերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է մամուլի քարտուղարի գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում